Հարցում. Սուրիկ Խաչատրյանը չի՞ պատժվի

Հարցում. Սուրիկ Խաչատրյանը չի՞ պատժվի
Հունիսի լույս երկուսի գիշերը զինված բախում-միջադեպ եղավ Սյունիքի այն ժամանակ գործող մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան բակում: Զոհվեց գործարար Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայր, բանակի զորամասերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյան վիրավորեց ու դեռ հիվանդանոցում է: Հետո հրաժարական տվեց Սուրիկ Խաչատրյանը:   «Հրապարակ» օրաթերթն իր՝ www.hraparak.am կայքում ընթերցողներին առաջարկեց պատասխանել հետեւյալ հարցին՝ «Ինչ է սպասվում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին»:   Հարցմանը մասնակցել է 650 մարդ:  Հարցվածների 40 տոկոսը՝ 261 ընթերցող կարծում է, որ «դեռ մի բան էլ Բուդաղյանները մեղավոր դուրս կգան»: 219 ընթերցող կամ 34 տոկոսը վստահ է, որ «ոչ մի բան էլ չի լինի, որոշ ժամանակ անց Սուրիկ Խաչատրյանին կվերադարձնեն՝ նոր պաշտոնի կնշանակեն: 110 մարդ կամ 17 տոկոսն ասել է «իշխանությունը կբավարարվի պաշտոնազրկմամբ, հասարակությունը դժգոհ կմնա» Եվ միայն 9 տոկոսը (60 ձայն) կարծում է, որ «կպարզվի Սուրիկ Խաչատրյանի  մեղքի աստիճանն ու կորոշվի պատժի չափը»: