Իջևանի անտառներից` Երևանի շուկա

Իջևանի անտառներից` Երևանի շուկա
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, ապօրինի ծառ կտրելու կասկածանքով, Սևան քաղաքից Աբովյան քաղաք մտնող ճանապարհից, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են հրավիրել 1983 թ. ծնված Դավիթ Ղ.-ին:Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա «ԳԱԶԵԼ»-ում բեռնված կտրտված ծառերը առանց համապատասախան թույլտվության ապօրինի կտրել է Իջևանի անտառից՝ Երևան տեղափոխելու և վաճառելու նպատակով:

Նախապատրաստված նյութերը Կոտայքի մարզի դատախազության միջոցով ուղարկվել են ոստիկանության Իջևանի բաժին: