«Կասկադին» հարակից փողոցը կփակվի

«Կասկադին» հարակից փողոցը կփակվի
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ մայրաքաղաքի հասարակական հանգստի տարբեր վայրերում հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով որոշակի փողոցների երթևեկության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ: Մասնավորապես, «Կասկադ» համալիրին հարակից երթևեկելի տարածքում` Իսահակյան-Թամանյան փողոցներում, ամեն օր ժամը 11-ից 24-ը երթևեկությունը դադարեցվելու է: Այդ նպատակով տարածքն արդեն իսկ կահավորվել է ճանապարհային համապատասխան նշաններով: