Ջրահեղձում Շիրակավան գյուղում

Ջրահեղձում Շիրակավան գյուղում
Հունիսի 24-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակավան գյուղի մոտակայքում գտնվող լճում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:



Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող Սմավերդի արհեստական լճակում:



Հրշեջ-փրկարարները լճից դուրց են բերել Գյումրի քաղաքի Արցախ թաղամասի 27 Կոր փողոցի թիվ 12 տան բնակիչ՝ 1964 թ. ծնված Լ. Սուքիասյանի դին: