«Չկա որևէ ապացույց, որ Սեդրակյանը կապ ունի Հայրիկյանի մահափորձի հետ». փաստաբան

«Չկա որևէ ապացույց, որ Սեդրակյանը կապ ունի Հայրիկյանի մահափորձի հետ». փաստաբան
Էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը Ֆեյսբուք սոցցանցի իր էջում ներկայացրել է  փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հայտարարությունը, որում ասված է. «Բացակայում են Վարդան Սեդրակյանի մեղադրման հիմքերը և չկա որևէ ապացույց, որ Սեդրակյանը կապ ունի պարոն Հայրիկյանի հետ տեղի ունեցածի հետ: Չեմ կարծում, որ Սեդրկայանի գրասենյակից հայտնաբերված թերթը, որի վրա կան խզբզոցնել, ապացույց է»:



Վարդան Սեդրակյանի ֆեյսբուքյան էջում նշվում է. «Սիրունյանը ևս մեկ անգամ նշեց բոլոր թերությունները և փաստերը:

Տուժողին պետք է որ հետաքրքրեր, թե իրական հանցագործն ով է:  Հետազոտված ապացույցները Սեդրակյանին որևէ կերպ չեն վերաբերում:  Սեդրակյանը կալանավորված է ու ակնհայտ է, որ կալանավորված է անտեղի: Չկա նաև դատավարական անհրաժեշտություն Սեդրակյանին կալանքի տակ պահելու համար:  Փաստաբան Սիրունյանը միջնորդեց գրավի դիմաց ազատ արձակել Վարդան Սեդրակյանին»: