Կրակոցներ Ստեփանակերտում. կան վիրավորներ

Կրակոցներ Ստեփանակերտում. կան վիրավորներ
Հունիսի 23-ին ԼՂՀ Հանրապետական հիվանդանոցից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել` Բաբաջանյան փողոցի N տան բնակիչներ` 1977թ. ծնված Լ. Բ-ն և 1946թ. ծնված Ա. Բ-ն:Մեկնած օպերատիվ խումբը նշված տան ավտոտնակում հայտնաբերել ու վերցրել է արնանման հետքեր և նույն տան բնակիչ, 1976թ. ծնված Ս. Բ-ի կողմից ապօրինի պահվող «Մակարով» տիպի ատրճանակն ու երկու փամփուշտ:



Ս. Բ-ն բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն: Հանգամանքները պարզվում են: