Րաֆֆին գնում է զորավարի հետքերով

Րաֆֆին գնում է զորավարի հետքերով
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ամերիկայից վերադառնալուց հետո որոշել է ետ չմնալ  իր սիրելի զորավարից: Նա օրերս այցելել է ապրիլին Նոյեմբերյանի զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատներին, ապա Լյուքսի շիրիմին, ինչը գյուղում դարձել է քննարկման թեմա: Ստացվում է՝ մեր երկրում քաղաքականացվում են նաեւ ողբերգությունները: Հակառակ դեպքում, մարդասեր Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչպես նաեւ այլ քաղաքական այրերի, կարող ենք բազմաթիվ սպանված զինվորների եւ աջակցության կարիքն ունեցող մարդկանց հասցեներ տալ: