Ծեծկռտուք Օհանավանի եկեղեցում. տուժել է հոգեւորականը

Ծեծկռտուք Օհանավանի եկեղեցում. տուժել է հոգեւորականը
Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Սուրբ Կարապետ եկեղեցու տարածքում նախօրեին ծեծկռտուք է տեղի ունեցել. պատճառը եղել է եկեղեցուն պատկանող հողակտորը, որը գյուղի ընտանիքներից մեկը վերցրել ու իր համար այգի է սարքել:



Օհանավանցիները հենց գյուղում «Ժողովուրդ»-ի թղթակցին պատմեցին, որ գյուղի բնակիչները, ինչպես ամեն օր, Սուրբ Կարապետ եկեղեցու բակում տնկած ծառերն են մշակել եւ նկատել են, որ «Շողակաթ» հեռուստաընկերության մեր գործընկերները ցանկանում են նկարահանել եկեղեցապատկան այդ տարածքը: Ամուսիններ Սուսաննան, Սերոժը ու նրանց որդին՝ Վարդանը, արգելել են՝ պատճառաբանելով, թե դա իրենց տարածքն է, եւ իրենք ոչ ոքի թույլ չեն տա այն նկարել:



Նրանց դիմադրությանը փորձել է միջամտել եկեղեցու հոգեւոր առաջնորդ տեր Եփրեմը. Արդյունքում՝ մեծ աղմուկ է բարձրացել, ինչին հաջորդել են միմյանց ուղղված հայհոյանքները եւ հարվածները: Պատառոտվել է հոգեւորականի սքեմը, պոկվել նրա խաչը:



Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: