«Ռուսները չեն ուզում պարապ մնա մայլեն»

«Ռուսները չեն ուզում պարապ մնա մայլեն»
Սերժ Սարգսյանի՝ Լեհաստան մեկնելու նախօրյակին ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի այցը Հայաստան փորձագետները բավականին դիտարժան  են համարում` Հայաստանի դեպի Եվրոպա քայլերի, այդ առիթով ռուսական անհանգստությունների եւ Լեհաստանի, որպես ասոցացման համաձայնագրի կնքահոր, այս պահին դրսեւորած ակտիվության առումով:  Հայաստան ժամանած Պատրուշեւի հետ Սերժ Սարգսյանը հանդիպել է կիրակի, Սեւանի նախագահական ընդունելությունների տանը, որտեղ էլ տրվել է ճաշ Սերժ Սարգսյանի անունից: Հետաքրքիր է, որ Պատրուշեւին ուղեկցող բուն պատվիրակությունը, որը, ոչ ավել-ոչ պակաս, բաղկացած է եղել մոտ 25 հոգուց, Հայաստան է եկել հաջորդ` երկուշաբթի օրը: Իսկ երկու օրից Հայաստան կժամանի նաեւ ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Պատրուշեւի հետ` բոլորով, նրանք Հայաստանից կմեկնեն հունիսի 28-ին, երբ Լեհաստանից Հայաստան վերադարձած կլինի նաեւ Սերժ Սարգսյանը: «Ռուսները չեն ուզում պարապ մնա մայլեն»,- կատակով ասաց մեր աղբյուրը: Եվ ոչ էլ ուզում են թուլացնել ճնշումը: