Արմավիրցիները՝ նորից փողոցում
Ճանապարհ փակելով հարց լուծելն ավանդույթ է դառնում: Երեկ էլ Արմավիրի մարզի Մյասնիկյան, Խանջյան, Հացիկ գյուղերի ծիրանի այգետերերն էին ոտքի ելել` փակելու Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը: Գյուղացիները պահանջում էին գյուղնախարար Սերգո Կարապետյանի հանդիպումն իրենց հետ՝ վրդովված այն բանից, որ չեն կարողանում իրացնել ծիրանի առատ բերքը:Մայիսի 12-ի կարկտահարությունը «բարեգթորեն» շրջանցել էր Արմավիրի մարզի մի քանի տասնյակ գյուղեր, որտեղ ծիրանի բերքը, նախորդ տարվա պես, առատ է: Որքան էլ տարօրինակ է` դա էլ մի ուրիշ գլխացավանք է գյուղացիական տնտեսությունների համար: Ծիրանը մրգի այն տեսակը չէ, որ ամբարեն` սպասելով գնորդի: Շուտ հասունացող ու շուտ էլ ապրանքային տեսքը կորցնող այս մրգի բերքահավաքը կազմակերպվում է հենց գնորդի աչքի առաջ` գնային եւ այլ պայմանները նախապես համաձայնեցնելուց հետո: Ծիրանի գնորդն էլ, սովորաբար, վրացիներն են կամ ռուսական շուկայի ներկայացուցիչները:
Արմավիրի կարկտահարված ծիրանը, սակայն, այս տարի իր ապրանքային տեսքով այնքան էլ չի գոհացնում դրսի գնորդի ճաշակը: Վերջիններս էլ, առիթն օգտագործելով, դարձել են գին թելադրող. 13 կգ-անոց մեկ արկղ ծիրանի համար 1500-2000 դրամ են վճարում: Սա չլսված գին է, որի համար չարժե նույնիսկ ծառ բարձրանալ ու քաղ անել` ասում են գյուղացիները: Բողոքի ակցիայի մասնակիցները վստահեցնում են, որ իրացնողներն արհեստականորեն ստեղծում են կրիտիկական իրավիճակ, որպեսզի կարողանան էժան գնով ձեռք բերել ծիրանը: Այս պարագայում, բացի իրենց չարչարանքի արդյունքն էժան գնով ուրիշին հանձնելուց, գյուղացիներին նաեւ իրենց վարկերի ճակատագիրն է անհանգստացնում:
Բացի դրանից, Արարատի մարզում 10 օր առաջ է այս միգը հասնում, այստեղ այս տարի բերքն այնքան առատ էր, որ թանկ գինն Արարատում էլ 1-2 օր է պահպանվել, դրանից հետո արարատցիները նույնպես ստիպված են եղել նույն տարողությամբ բերքն սպառել 3 հազար դրամով: Արարատցիները պատմում են, որ այս տարի, համեմատած նախորդների հետ, ծիրանը բավական քիչ է իրացվել դուրս հանելու նպատակով:
Ժամառժամ հասունացող ծիրանը ծառից թափվում է: Թափված ու արդեն վնասված պտուղն էլ ոչ ներքին սպառման շուկայի բան է, ոչ էլ գործարաններն են մարզում վերամշակման ընդունում: Նույն խնդիրն է նաեւ Արմավիրում. այստեղի ծիրանն էլ, պարզվում է, չի համապատասխանում մարզի միակ մթերող` «Նոյան» ընկերության պահանջներին: Չնայած «Նոյան» վերամշակող ընկերությունը ծիրանի 1 կգ-ն 50 դրամով մթերելու պատրաստակամություն է հայտնել, բայց անորակն ու կարկուտից սեւացածը չի ընդունում: Գյուղացիներն էլ երեկ առավոտվանից դուրս են եկել փողոց, թե` թող գյուղնախարարը գա, խոսենք-հասկանանք, թե ինչ է լինելու մեր բերքի հետ: Հարյուրավոր կիլոգրամների կորուստ ենք տալիս` ասացին:
Ոստիկաններն ամեն ինչ արել են՝ չկրկնելու համար մայիսյան ծայրահեղ ակցիաները: Առիթից օգտվելով, գյուղնախարարին Երեւանից չեն առաքել Արմավիր, փոխարենը բողոքավորներին է հանդիպել մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ դարակազմիկ խորհուրդ տվել նրանց. ««Դրուժբեքն» առեք՝ ձեր ծառերը կտրեք, որ ճանապարհներն էլ չփակեք, գաք-ստեղ կանգնեք»: Ավելի ուշ հայտարարվեց, թե մարզպետարանում խորհրդակցություն է հրավիրվել, բայց մինչեւ ուշ երեկո մարզպետն անհասանելի մնաց, որեւէ հաղորդագրություն էլ չտարածվեց:
Զրուցեցինք մարզից պատգամավոր ընտրված եւ Արմավիրի հայտնի կարկուտից հետո գերակտիվացած ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Պետրոսյանի հետ: Պատգամավորը մարզպետի ցնցող «խորհրդի» առիթով կարկամած միայն «բաաաաա, բաաաա, էդ ո՞նց կլինի» էր ասում, ապա կասկած հայտնեց, թե մարզպետը նման հայտարարություն չէր կարող անել: Փոխարենը ՀՀԿ-ական պատգամավորը մի փոքր անկեղծ գտնվեց եւ ասաց, որ նման խնդիրներից խուսափելու համար պետք է կառավարությունը հստակ որոշում կայացներ դեռ բերքը հասնելուց ամիսներ առաջ:
- Ոչ թե ծիրանը հասել է, նոր-նոր սենց բաներ են լինում: Գյուղնախարարն էլ դրա համար չի գալիս, էլ ի՞նչ գա: Այն ժամանակ, որ կարկուտ եղավ, եւ մարդիկ մտահոգություն հայտնեցին, որ ծիրանն անորակ կլինի, ինչ պետք է անել… Խնդիրը կայանում է նրանում, որ կարկտահարությունից հետո ծիրանը որակազրկվել է, մեծածախ շուկայի համար պիտանի չէ, իսկ գործարաններն էլ առաջարկում են 50 դրամով, որը գյուղացիներին ձեռք չի տալիս: Այսինքն՝ երկու կողմից էլ խնդիր կա քանակի, որակի: Դրա համար գյուղնախարարությունը պետք է աշխատի գարնանը եւ պատասխան տա. ենթադրենք՝ Հայաստանում այսքան բերք կա, ի՞նչ պետք է արվի: Ոչ թե թողնում են՝ ծիրանը գալիս-հասնում է ծառների տակ, նոր որոշում են ինչ անեն:
- Փաստորեն, ծիրան արտահանող անհատ ձեռներեցներն Արմավիրից այժմ ծիրան չեն տանում…
- Չկան, չկան… Ես զրուցել եմ իրանցից մի քանիսի հետ: Պարզվում է՝ էդ մարդիկ էլ էնտեղ են տուժել. Միջին Ասիայից մեծ քանակությամբ ծիրան են տարել Ռուսաստան, Վրաստան, եւ Հայաստանից թանկ գնով տարած ծիրանը էդ մարդիկ չեն կարողացել իրացնել, իրանց տարած փողը հանել: Վերջը՝ բոլորն էլ մարդիկ են, հայ մարդիկ, եւ ամեն մեկն էլ տուժող է այս տարի:
- Կառավարության, գյուղնախարարության խնդիրը հիմա ո՞րն է, Դուք, որպես մարզի պատգամավոր, ի՞նչ եք զեկուցել այդ օղակներին, ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենա գյուղացին: Վերջապես, բերքը չի մնալու գետնին:
- Բոլորը տեղյակ են, մի լուծում պիտի տան, բայց դեռ չեմ կարող ասել ինչ:
- Ծիրանը չի սպասում:
- Հասկանալի է, բայց հիմա գործարաններն էլ են սեփականատերեր եւ ասում են, որ 50 դրամից ավել չեն կարող վճարել, բերքը շատ է:
- Պարոն Պետրոսյան, այսինքն՝ այս դեպքում փողոցը չի՞ փրկի, իզո՞ւր են դուրս եկել, քանզի շուկայի օրենքներն են այս պարագայում գործում:
- Դե, ես չեմ ասում իզուր են դուրս եկել, մարդն իր վրդովմունքը պետք է արտահայտի: Խնդիրն այն է, որ ժամանակին գյուղնախարարությունն ասել է՝ ոչ մի խնդիր չեք ունենա, եւ բերքը նորմալ գներով կմթերվի, համենայնդեպս գյուղացիներն են այդպես ասում, հիմի նորմալ չի, դրա համար էլ դուրս են եկել: Դե թող ասեն, ինչի՞ չի մթերվում: Ես դեռ երեկ եմ այս գյուղապետերի հետ նստել-զրուցել, բայց ի՞նչ արած: Ծիրանն էլ 1-2 օրում հասնում-թափում է, փչանում, խաղող չի, որ տանես-պահես, հետո իրացնես, էնպես որ, դժվար կացություն է: Տարբերությունը ո՞րն է, եթե էն կարկուտը տարավ, էս էլ չես մթերում, հաշվի՝ էս էլ ա կարկուտը տարել:
- Փաստորեն, մի դրամահավաք էլ այս գյուղացիների համար պետք է նախաձեռնեք:
- Չէ, չէ (ծիծաղում է), սպասեք էս մեկը հորով-մորով անենք…
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Կարծիքներ