Քննարկում ճանապարհային նշանների՝ օրենքի համապատասխանության վերաբերյալ
Արարատի հակակոռուպցիոն կենտրոնի կողմից 2013 թվականի հունիս ամսին բազմաթիվ քաղաքացիների դիմումների հիման վրա հատկորոշված բարեփոխման աշխատանքների իրականացման նպատակով նույն թվականի հունիսի 27-ին, կլոր-սեղան քննարկում էր կազմակերպել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու Տ2 տրանշի պատասխանատուների ճանապարհային նշանների՝ օրենքի համապատասխանության վերաբերյալ:
aac.am-ի փոխանցմամբ, հանդիպմանը ներկա էին Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու Տ2 տրանշի պետ, աշխատանքային ղեկավար Հենրիկե Նաբիդեսը, ճանապարհների գծով անվտանգության ինժիներ Աննա Մարիան, Արարատի ՃՈ ավագ տեսուչ Շավարշ Արամյանը, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի բարեփոխումների հարցերով փորձագետ/ավագ իրավախորհրդատու Սոնա Հարությունյանը և վարորդներ:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել վարորդների կողմից ուղղված դիմում-բողոքները՝ կապված Երևան-Մեղրի ավտոճանապարհի, Երևան-Արտաշատ հատվածում 50կմ/ժ սահմանափակման արագությունը փոփոխելու 70կմ/ժ արագության: Վարորդները բարձրացրեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնց պատասխանում էին ՃՈ և Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու Տ2 տրանշի պատասխանատուները: Վերջիններս հայտնեցին, որ նախապես շրջայց են կատարել, ուսումնասիրել տեղանքը՝ ապահովելու աշխատանքային անվտանգությունը:
Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու Տ2 տրանշի պատասխանատուները տեղեկացրեցին նաև, որ կառուցվել են գյուղատնտեսական կամուրջներ Ազատավան, Բաղրամյան, Դիմիտրով, Մխչյան, Արևաբույր, Մասիս և Այթապ համայնքներում:

Կարծիքներ