Հայ քաղաքական միտքը «զարմացած» է
Վերջերս հայ ազգն իր զարմանալու ունակություններն է կատարելագործում կարծեք: Բոլորը զարմանում են: Նույնիսկ իշխանության ներկայացուցիչներն են սկսել զարմանալ՝ նաեւ զայրանալ ու լրագրողուհիների վրա հարձակվել: Հարցն այնտեղ է հասել, որ հղում է կատարվում հեղինակավոր Գյուլնազ տատին եւ նրա հեքիաթներին:
Չնայած Ազգային ժողովի փոխնախագահին ես կարող եմ առաջարկել օգտվել մեկ այլ՝ «Քաջ Նազար» հեքիաթից: Պատկերացրեք այն պահը, երբ Ուստիանը գալիս է պալատ ու «բռնացնում» Նազարին յոթ հսկաների գեղեցկուհի քրոջ հետ: Ի՞նչ կարող էր ասել խեղճ Նազարը: Չլինելով բարձրաստիճան պաշտոնյա՝ նա չէր կարողանալու զսպել էմոցիաներն ու գոռալու էր գեղեցկուհու վրա, մոտավորապես ասելով հետեւյալը. «Չքվիր աչքիցս, անամոթ, ինչպե՞ս ես համարձակվել առանց իմ արտոնության մտնել ծոցս եւ ինձ հաճույք պատճառել»: Հիմա դուք ասեք, ի՞նչ պետք է աներ Ուստիանը՝ ծիծաղեր ու թողներ գնա՞ր, քաշեր, երկուսի քիթ-մռութներն էլ ջարդե՞ր, թե՞ գեղեցկուհուն բանտարկեր: «Խեղճ» Աշոտ Սուքիասյան:
Ուղղակի ես ափսոսում եմ, որ զարմանալու այս հատկությունը չի վարակում նաեւ սփյուռքի «քաղաքական» ղեկավարությանը: Դեռեւս նրանք կարողանում են զարմանալ միայն Արարատի վեհութեամբ: Համբերությամբ լցվեք, որովհետեւ այժմ զարմանալու հերթն իմն է: Սկսելու եմ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարության անդամների հետ նշանավոր այն հանդիպումից, ուր նա պատվեր էր տալիս ու զարմացած սաստում հատկապես վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ պայքարելու կաշառակերության ու ամեն տեսակ անօրինականությունների դեմ: Հիշո՞ւմ եք նախագահի «գլխից պիտի բռնել» պատմության անցած թեւավոր խոսքը: Հանրապետության դատախազությունը, Ազգային անվտանգությունը, կառավարությունը, Ազգային ժողովն ու այլ վերահսկող մարմիններ, տքնաջան փնտրտուքներից հետո ի վերջո հայտնաբերեցին այդ «գլուխը», որը՝ ոչ ավել, ոչ պակաս, Վարդան Օսկանյանն էր՝ իր «Սիվիլիթաս» հիմնադրամով: Օսկանյանի քաղաքական գործունեությամբ հիացողներից չեմ, սակայն, ինչպես շատերը, ես նույնպես համոզված էի, որ ոչ մի խախտում պիտի չհայտնաբերվեր «Սիվիլիթասի» հաշիվներում: Այս առնչությամբ զարմանքս ապշանքի փոխվեց, երբ լսեցի ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանի զարմանքը, թե Օսկանյանն իր անմեղությունն ապացուցելու համար օր ու գիշեր խորհելու էր փաստարկներ հավաքելու եւ դրանք պատկան մարմիններին ներկայացնելու մասին: Կներեք, բայց սա արդյո՞ք 1937 թվականն է:
Ուրեմն մարդուն իզուր մեղադրեք, նրան կանչեք ԱԱԾ՝ հարցաքննության, առանց հիմնավոր պատճառի հիմնարկում խուզարկություն անցկացնեք, հանրապետության գլխավոր դատախազի միջոցով դիմեք Ազգային ժողով՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առաջարկով, եւ այս բոլորից հետո, եթե ենթական եթերով կամ Ազգային ժողովի ամբիոնից հուզական ելույթ ունենալով փորձի իրեն պաշտպանել, համարեք դա ոչ կոռեկտ: Պարոնայք Գորիկ Հակոբյան եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան, այս կարգի գործունեությունը հայերեն լեզվում բնութագրվում է որպես ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ: Եվ զրպարտությունը հանցագործություն է: Իսկ եթե այդ զրպարտությունը քաղաքական պատվերի արդյունք է եղել, ապա պատվիրատուի նկատմամբ քրեական հետապնդում պետք է իրագործվի: Սպասելու ենք Օսկանյանի գործի քննության ավարտին, դրա արդյունքում կամ նա բանտում պետք է հայտնվի, կամ Դուք, գալով Ազգային ժողով, հրապարակայնորեն ներողություն պետք է խնդրեք Օսկանյանից, «Սիվիլիթաս» հիմնադրամից ու հայ ժողովրդից:
Հաջորդ զարմանալու դրվագը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի՝ նախագահական վերջին ընտրության հերթական լղոզված գնահատականն է: Այդ գնահատականում հիմնականում ասվում է, որ տեղի ունեցած ընտրախախտումները չէին կարող ազդել ընտրության արդյունքների վրա: Այս կրկնվող անհեթեթությունը կարող է զարմացնել մեր նման սովորական մահկանացուներին, սակայն պետք է ամոթից կարմրացնի Գագիկ Հարությունյանի նման պրոֆեսիոնալ իրավաբանին: Եկեք բացենք փակագծերը: Ի՞նչ է նշանակում օրենքի խախտման արարքը չէր կարող ազդել արդյունքի վրա: Ուրեմն ես կարող եմ մտնել Սահմանադրական դատարան ու չափալախել դատավորներից մեկին՝ այսպիսի տգետ գնահատական տալու համար (հատուկ չեմ օգտագործում «ապտակել» բայը): Արդարանալու համար էլ կարող եմ ասել, որ իմ չափալախելով հո չսպանեցի՞ այդ անձնավորությանը: Կամ, ասենք, մտնեմ օլիգարխներից մեկի տուն, ավելի ճիշտ՝ դղյակ ու մի «չնչին», հինգ հազար դոլարի գումար գողանամ, դատարանում էլ արդարանամ, ասելով, թե այդ հինգ հազար դոլարով տվյալ օլիգարխը հո չսնանկացա՞վ:
Իհարկե, որեւէ խելամիտ մարդ պիտի մտածի, որ հարցը գողության կամ օրենքի խախտման չափը չէ, այլ՝ գողության արարք եղե՞լ է, թե՞ ոչ, օրենքը խախտվե՞լ է, թե՞ ոչ: Եթե Գագիկ Հարությունյանը մասնագիտական գրականություն չի կարդում, ապա համեստորեն խորհուրդ կտամ կարդալ Վիկտոր Հյուգոյի «Թշվառները»: Այնտեղ նա կտեսնի, թե ինչպես գլխավոր հերոս Ժան Վալ Ժանին տարիներով հետապնդում էին իր կատարած չնչին գողության համար:
Այժմ, երբ 2013-ի նախագահական ընտրություններն ու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած հետընտրական պրոցեսները պատմություն են դարձել, ուզում եմ արագ անդրադարձ կատարել այս «հետընտրական պրոցես» կոչված երեւույթին: Րաֆֆի Հովհաննիսյանն այստեղ նույնպես «փայլեց» իր հետընտրական հացադուլի նորամուծությամբ:
Հեռվից հետեւելով, իսկապես զարմանում ու չէի հասկանում, թե Սերժ Սարգսյանի բանակցելու առաջարկը մերժած Րաֆֆին ինչի՞ էր ձգտում: Հաշվարկը պարզ էր: Եթե Ր. Հովհաննիսյանի թիմը չէր կարողացել վերահսկել իրավիճակն ու արգելել զանգվածային ընտրախախտումները, որպեսզի չարձանագրվեին պաշտոնական 37 եւ 58 տոկոս արդյունքները, ապա նա ինչպե՞ս էր պատկերացնում միեւնույն թիմով ու հետընտրական պրոցեսների արդյունքում գրավել Բաղրամյան 26-ը: Ես կարծում եմ, որ ընդդիմության հիմնական ճակատամարտը պիտի մղվի նախքան ընտրություններն ու ընտրության օրը՝ քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ: Եվ սա կարելի էր հաջողությամբ իրագործել այս ընտրություններում, ընդդիմադիր ուժերի ակտիվ աջակցությամբ ու կազմակերպված աշխատանքով:
Բոլորս, եւ բոլորից ավելի իշխանությունը, հասկանում էինք, թե այս անգամ միջազգային դիտորդների ու ազատ լրատվական դաշտի առկայության պայմաններում հեշտ պիտի չլիներ ափաշքարա զոռբայությամբ ընտրակեղծիքների գնալը: Նրանք արդեն Ազգային ժողովի ընտրություններում ցույց էին տվել, թե ինչ ընտրակեղծիքների են դիմելու նախագահական ընտրություններում: Ահա այստեղ էր, որ մի շարք ընդդիմադիր գործիչներ արդարացիորեն տարակարծիք գտնվեցին Լ. Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծության»: Իսկապես, աշխատանքի եռուն շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը զարմանալիորեն սառը ջուր լցրեցին ընդդիմության գլխին «Բարգավաճ Հայաստանի» հետ ամուլ բանակցություններով: Ավելին, բանակցությունների ձախողման արդյունքում, երբ հայտնի դարձավ, թե թեւաթափ եղած ընդդիմությունից ասպարեզում մնացել են Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը, բոլոր ընդդիմադիր ուժերը պասիվ դիտորդի դերում հայտնվեցին: Երկրում համատարած դժգոհության պայմաններում ինքնըստինքյան ձեւավորված պատրաստի ընդդիմադիր ընտրազանգվածը թողնվեց բախտի քմահաճույքին: Ընդ որում, ընդդիմադիր այս մոտ 40 տոկոս ընտրազանգվածը բնավ առնչված չէր «Բարգավաճ Հայաստանի» հետ:
Այդ պարագայում ինչի՞ շուրջ եւ ինչո՞ւ էին բանակցում ՀԱԿ ներկայացուցիչները «Բարգավաճի» հետ՝ անհասկանալի էր: Ինչո՞ւ էր Լեւոն Զուրաբյանը վախենում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը, իբրեւ ընդդիմության թեկնածու, կարող էր միայն 10-15 տոկոս հավաքել ու խայտառակ լինել: Եթե դա էր ընտրություններին չմասնակցելու դրդապատճառը, ապա ինչո՞ւ ՀԱԿ-ը չէր պաշտպանում իր մեկ այլ անդամի թեկնածությունը, որը չէր վախենում «խայտառակ» լինելուց: Ախր ընդդիմությունը շատ ավելի վատ օրերին՝ 1998, 2003, 2008 թվականների նախագահական ընտրություններում, հավաքել էր 30-40 տոկոս ձայն: Այս անգամ մնում էր աշխատել 15-20 տոկոս տատանվող ձայներն ապահովելու ու հնարավորինս նվազագույնի հասցնելու ընտրակեղծիքներն ամբողջ Հայաստանի տարածքում:
Այս առնչությամբ ես մասամբ համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ նա ասում է, թե ժողովրդին պետք չէ տանել պարտության: Մասամբ, որովհետեւ ընդդիմության պարտականությունն է ժողովրդին տանել դեպի ընտրություն՝ հասկանալով, որ որեւէ ընտրության պարագայում հաղթանակը երաշխավորված չէ: Սակայն ընտրությունից հետո, այո՝ համաձայն եմ, որ ժողովրդին պետք չէ զուր ոտքի հանել ու հետընտրական պրոցեսների արդյունքում հիասթափեցնել: Եթե ընտրություններում ընդդիմությունը ԶԼՄ-ների գործակցությամբ չի կարողացել կամ ակտիվորեն չի մասնակցել ընտրակեղծիքների սանձման գործընթացին, ապա տրամաբանական չէ, որ միեւնույն ընդդիմությունը կարողանա հետընտրական պրոցեսների արդյունքում իշխանափոխություն իրագործել:
Զարմանալու շատ ավելի փաստեր էլ են արձանագրվել Հայաստանի քաղաքական դաշտում, սակայն, նկատի ունենալով արձակուրդային տրամադրությունները, չեմ ուզում ընթերցողներին ձանձրացնել: Առայժմ՝ այսքանը:
Սեպուհ ԱՎԵՏԻՔՅԱՆ
ԱՄՆ, Միչիգան

Կարծիքներ