Հովիկ Աբրահամյանից եկող պատուհասը

Հովիկ Աբրահամյանից եկող պատուհասը
Հովիկ Աբրահամյանի գերդաստանին պատկանող կալվածքներն ամռան ամիսներին իսկական պատուհաս են դառնում Արարատի մարզի գյուղերի համար: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մարզում խմելու ջրի դեֆիցիտ կա:



 



Մասնավորապես Արմաշ, Սուրենավան գյուղերում արդեն 10 օր է՝ ջուր չունեն, այն  մատակարարվում է լավագույն դեպքում շաբաթը 1 անգամ, 30-40 րոպեով: Բանն այն է, որ Աբրահամյանների մոտ 100 հեկտար հողերին ոռոգման ջրի ծավալները չեն բավարարում, եւ այդ նպատակով նաեւ  խմելու ջուրն է օգտագործվում: