Առյուծի բաժինը` Հովիկ Աբրահամյանի եղբորը

Առյուծի բաժինը`  Հովիկ Աբրահամյանի եղբորը
Շաբաթ օրը մենք տեղեկացրել էինք, որ քրեական գործ է հարուցվել Արարատի մարզի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանի նկատմամբ, եւ չի բացառվում, որ մոտ օրերս նրան ձերբակալեն:



 



Հենց նույն՝ շաբաթ օրը նրան ձերբակալել են թույլ տված չարաշահումների համար, որոնք, ի դեպ, առնչվում են ոչ միայն պետության կողմից սուբսիդավորված դիզվառելանյութին, որի առյուծի բաժինը` 48 հազար տոննան, բաժին է հասել ոչ անհայտ Ջոնիկ Աբրահամյանին, այլեւ սուբսիդավորված պարարտանյութին: Խախտումներն առնչվում են ոչ միայն դիզվառելիքի, պարարտանյութի բաշխման «սանդղակին», այլեւ «մնացած» մասը շուկա հանելուն ու շուկայական գներով գյուղացիներին վերավաճառելուն: Հիշեցնենք, որ պարարտանյութը շուկայում արժե 12 հազար դրամ, պետությունը գյուղացուն տվել էր 6 հազարով: