Որտեղից են բխում զգացմունքները

Որտեղից են բխում զգացմունքները
Օրերից մի օր, հավաքված մի քանի մարդ սկսում են դիտավորյալ, բարձրաձայն դատապարտել իմաստուն մի մարդու, երբ վերջինս անցնում էր նրանց կողքով: Նա, այս ամենը լսելով, ի պատասխան ժպտում է եւ քաջառողջություն մաղթում:



 



Ինչ-որ մեկը հարցնում է իմաստունին.



 



- Դու ժպտացիր եւ մաղթեցիր նրանց առողջություն, մի՞թե դու զայրացած չես նրանց վրա:



 



Իմաստունը պատասխանում է.



 



- Երբ ես շուկա եմ գնում, կարող եմ ծախսել միայն այն, ինչ ունեմ իմ դրամապանակում: Այդպես է եւ մարդկանց հետ շփման ժամանակ: Ես կարող եմ պատասխանել միայն նրանով, ինչով լեցուն է հոգիս: