Պետք է ազգովի քրքջանք ու պարենք

Պետք է ազգովի քրքջանք ու պարենք

Վաչագան Ա. Սարգսյանը գրում է. «Մի հարստահարիչ` լինի արաբ, թուրք, պարսիկ, ռուս թե հայ, իր հարկահավաքներին հրամայում է, որ գյուղերից մեկից հարկ հավաքեն: Հավաքում գալիս են: Հարստահարիչը հարցնում է` գյուղացիներն ի՞նչ էին անում: Սրանք պատասխանում են, թե լացուկոծը դրել էին:



Հարստահարիչն ասում է` էլի բան ունեն տալու, գնացեք բերեք:



Գնում են եւ, իրոք, բերում են:



Հարստահարիչը նորից է հարցնում` գյուղացիներն ի՞նչ էին անում:



- Ողբում էին իրենց ճակատագիրը, մազերն էին փետում, մոխիր էին լցնում գլխներին: Հարստահարիչն ասում է` էլի բան ունեն տալու, գնացեք բերեք:



Գնում են եւ, իրոք, բերում են:



Հարստահարիչը նորից է հարցնում` գյուղացիներն ի՞նչ էին անում:



- Երգում, պարում, ուրախանում էին:



- Ուրեմն էլ բան չունեն տալու:



Հիմա կամ պետք է երգենք, պարենք, ուրախանանք, կամ հարստահարիչի մերը լացացնենք»: