Իմ բանից բեխաբար ազգ ջան

Իմ բանից բեխաբար ազգ ջան

Հիպստեր Հայկը գրում է. «Ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են օգնել, բայց հնարավորություն չունեն դուրս գալ երկարաժամկետ ակցիաներին, ցանկության դեպքում դուք կարող եք սատարել այլ միջոցներով:



Բոլոր այն բնակիչները, ովքեր տեսնում են, որ բակում, կանգառում կամ փողոցի մոտ կան ակտիվիստներ, թող սառը ջուր իջեցնեն նրանց. եթե մենք զգանք, որ ազգն իսկապես մեզ աջակից է ու մեր մեջքին կանգնած, դա մեր պայքարը կկրկնապատկի եւ կտա նոր ուժ, նոր պատճառ պայքարելու ազգի համար:



Միացեք մեզ, սրանք ուղղակի ակցիաներ չեն, սա արդեն ազգային շարժում է, որի հիմքում կանգնած են ոչ թե ընդդիմությունը, ոչ թե կուսակցականները կամ անաշխատունակ եւ տկար մարդիկ, այլ մեր ազգի ոսկե սերունդը՝ մեր ջահելությունը եւ մեր ապագան: Սատարեք ակտիվիստներին ամեն կերպ՝ թե խոսքով եւ թե գործով, եւ իմացեք. եթե մենք հիասթափվեցինք, եթե մեր ոգին էլ նրանք կոտրեցին, եւ մենք սկսեցինք լքել երկիրը, հայրենիքը կկործանվի, Հայաստանը կվերանա»:



«ԻՄ ԲԱՆԻՑ ԲԵԽԱԲԱՐ ԱԶԳ ՋԱՆ, ՉԳԻՏԵՄ ԷԼ ԻՆՉ ԱՆԵՄ, ՇՈՐԵՐՍ ՃՂԵՄ, ՈՐ ՄԻ ՔԱՆԻ ԲԱՆ ՁԵՐ ԳԼՈՒԽԸ ՄՏՆԻ ՌԱՍ Ի ՆԱՎՍԵԳԴԱ: ԷՍ ԱՄԵՆԸ՝ ԱԿՑԻԱՆԵՐՆ ՈՒ ԲՈՅԿՈՏՆ ԱՆՈՒՄ ԵՆ ՈՉ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԱԶԱՏ ՄԱՐԴԻԿ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ, ՈՐՈՆՔ ԹՈՂԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՈՒՆՆ ՈՒ ԸՆՏԱՆԻՔԸ, ԻՐԵՆՑ ԳՈՐԾԵՐՆ ՈՒ ՏԱՆԻՔԸ ՈՒ ԱՆՈՒՄ ԵՆ ՈՉ ԱՅՆՔԱՆ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ, ՈՐՔԱՆ ՁԵՐ, ԷՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎ Ի ՎԻՃԱԿԻ ՉԻ ԱՊՐԵԼ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, ՄԵՆՔ ՋԱՀԵԼ ԵՆՔ, ՉԵՆՔ ԿՈՐԻ ԴԱԺԵ ԿԱՐԱՆՔ  ԳՆԱՆՔ ԴՈՒՐՍ ՈՒ ԱՊՐԵՆՔ ՀԱԶԱՐ ԳԼՈՒԽ ԼԱՎ, ԲԱՅՑ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԼՔԵՆՔ ԵՐԿԻՐԸ, ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԴԱՎԱՃԱՆԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ՝ ՄՈՆԹԵԻՆ ՈՒ ՎԱԶԳԵՆԻՆ, ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՆ: ՄԵՆՔ ՄՆՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՊԱՅՔԱՐՈՒՄ, ՄԵԶՆԻՑ ՇԱՏԵՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԵՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԲԱՅՑ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ՕՐ ՈՒ ԳԻՇԵՐ ԿՈԿՈՐԴՆԵՐԸ ՔԵՐԵԼՈՎ ՈՒ ՈՏՔՆԵՐԸ ԽՓԵԼՈՎ, ԹՈՒՔ ՈՒ ՄՈՒՐ ՈՒՏԵԼՈՎ ՈՒ ԿՌԻՎՆԵՐԻ ՄԵՋ ԸՆԿՆԵԼՈՎ՝ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՀԱՄԱՐ»: