Փորձում են խոչընդոտել ծանր տեխնիկայի մուտքը իրենց բակ

Փորձում են խոչընդոտել ծանր տեխնիկայի մուտքը իրենց բակ

Բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է. «SOS! ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԱԾԵԼ։ Այս պահին Սայաթ-Նովայի «Լևոն Թրավել»-ի բակից մեզ տեղեկացրին, որ բնակիչները պառկել են ասֆալտին, որպեսզի խոչընդոտեն ծանր տեխնիկայի մուտքը իրենց բակ։ Ոստիկանների հետ բախումներ են տեղի ունենում։ Կառուցապատողը փորձում է, բնակիչների վրա ճնշում գործադրելով, մտնել և քանդել բակի կաթսայատունը՝ բարձրահարկ շենքի շինարարություն սկսելու համար։ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՆԱԼ ՄԵԶ ԴԵՊՔԻ ՎԱՅՐՈՒՄ»: