Այն, թե որքանով ենք մենք արդար ու դրանով վտանգավոր...

Այն, թե որքանով ենք մենք արդար ու դրանով վտանգավոր...

Տիգրան Խզմալյանը գրում է. «Այն, թե որքանով ենք մենք արդար ու դրանով վտանգավոր, կարելի է դատել աշխարհի ԶԼՄ-ների քար լռությունից: Աննախադեպ մարդասիրության ալիքը, այն էլ քաղաքական բողոքներով համեմված, ոչ մի CNN, BBC, ԹժհՁԼ չեն հաղորդում: Սա Թաքսիմ հրապարակի սույսորից ավելի վտանգավոր է, քանզի հարվածում է ժամանակակից աշխարհի հիմքին` շահախնդրությանն ու վաշխառությանը: Ո՛նց թե` հայերն անվճար ու անշահախնդիր իրա՞ր են օգնում: Մեր մասին նույնպիսի լռության դավադրություն է սարքվում, ինչպես եւ 1988-ին ու ինչպես վերջերս Իսլանդիայի մասին: Սա լավագույն ապացույցն է մեր ուժի ու ճշմարտության:



Համաքաղաքացիների անվճար տեղափոխումը սեփական մեքենաներով մեզ մոտ սկիզբ էր առել 1992 թ. առաջին «մութ ու ցուրտ» ձմռանը: Մարդիկ ոտքով, անվերջ շարասյուններով գնում էին Կենտրոնից Մասիվ` գործի ու տուն: Ավտոները քիչ էին` բենզինն էր շատ թանկ, բայց ճանապարհին տարիքով մարդկանց, կանանց երեխաների հետ վերցնելն ընդունված էր, ընդ որում` առանց ակցիաների ու հայտարարությունների: Ինտերնետ ու «Ֆեյսբուք» չեմ ասում` հոսանք չկար... Երիտասարդներին եմ ասում, իմ սերունդը հիշում է: Ինտերնետը կամա թե ակամա զրկեց իշխանությանը հազարամյա մի լծակից` տեղեկատվության մենաշնորհից: Ու քանի որ լրատվությունն իսկապես չորրորդ իշխանությունն է, կարելի է ասել, որ այս իշխանության աթոռի չորս ոտքերից մեկն արդեն մերն է: Օրենսդրականն էլ է անցնելու ժողովրդին շատ շուտով` Նախախորհրդարանը պատրաստում է այս անցումը: Քաղաքացիական տրիբունալի ստեղծումը նախանշում է նաեւ դատական իշխանության ազգայնացումը: Իսկ գործադիրը մնալու է մեն-մենակ ու դեմառդեմ մեր ողջ ազգին: Տեսնենք` ով ում...»: