Ռուսամետներ եւ արեւմտամետներ

Ռուսամետներ եւ արեւմտամետներ

Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է.«Եթե միտումը ճիշտ եմ հասկանում, ապա մեզ սպասվում է «ռուսամետներ»-«արեւմտամետներ» տիտանական բախում, գեղոյական-գավառական «ինտելեկտուալիզմի» ողջ թշվառ պերճանքով հանդերձ: Երկուստեք մառազմները գտնվում են հրետանային նախապատրաստության փուլում: Եթե սկսվի բուն ճակատամարտը, ապա սա իսկական դավադրության կարող է վերաճել ՀՀ անկախության հանդեպ, որի պահպանումը բացառում է կտրուկ շարժումները դեպ այս կամ այն կողմ: Ընդ որում` «զավեշտն» այն է, որ ծայրահեղ արեւմտամետության արդյունքը կարող է լինել ռուսական ազդեցության կտրուկ աճը (ինչպես, օրինակ, ռուսական բազաների պայմանագրի երկարաձգումը հետեւեց նախաձեռնողական քաղաքականության փուլին), իսկ ռուսամոլների կողմից ծավալվող մառազմը, ինչպես միշտ, հանգեցնելու է հակառուսականության աճին բոլոր ադեկվատ մարդկանց մոտ: Եթե այս միտումն իրոք ծավալվի, ապա, կարծում եմ, հայաստանակենտրոն, երրորդ ուժի բացառման մտածողության կրողները պիտի պատրաստ լինեն երկու ճակատով էլ դիմադրել: Ընդ որում, իրականում ճակատը մեկն է, քանզի էությամբ, մտածողության որակով, կառուցվածքով՝ «մետությունները» նույնն են՝ միայն անուններն են տարբեր: Չմոռանանք, որ հայկական ռուսամետությունը պատմականորեն հայկական արեւմտամետության ձեւափոխումն է (Իսրայել Օրի), իսկ այսօրվա արեւմտամետներից շատ-շատերը ճամբարափոխ ռուսամոլներ են եւ նույնիսկ ռուսախոսներ (կազուս Իգոր Մուրադյան)»: