«Պետք չի անձնականի մեջ շաղախվեն մտքեր, մարդիկ»

«Պետք չի անձնականի մեջ շաղախվեն մտքեր, մարդիկ»

Արդեն մի քանի օր է, ինչ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «տագնապ» է Սերժ Սարգսյանի «կորստի» կապակցությամբ: Սերժ Սարգսյանի կուսակիցն ու ՀՀԿ գծով տեղակալը՝ Գալուստ Սահակյանը, մեր թերթի հետ զրույցում երեկ բավականին ուշագրավ  մեկնաբանությամբ է հանդես եկել: «Սերժ Սարգսյանի  բոլոր պաշտոնական աշխատանքային գործառույթները տեղեկացվում են հասարակությանը, բայց հանգստի պահերին, երբ մարդն իր անձնական խնդիրներն ունի, պետք չի լուրեր հեղեղել, առավել եւս, որ անվտանգության հարց կա»: Հարցին, թե ինչ նկատի ունի «անվտանգություն» ասելով, Գրիգորիչը շարունակել է նույն մտահոգությամբ. «Էն առումով, որ երկրի նախագահ է, ամբողջ քաղաքական աշխարհին տեղեկացնե՞նք, թե որտեղ է Սերժ Սարգսյանը: Պաշտոնական հանդիպումների ժամանակ դա վերահսկվում է, իսկ անձնական հանգստի վայրում դա չի վերահսկվում, ճիշտ է` հասարակությանը հետաքրքիր է, բայց պետք չի անձնականի մեջ շաղախվեն մտքեր, մարդիկ եւ այլն»: