Վարչապետի ժողովրդավարության մակարդակը

Վարչապետի ժողովրդավարության մակարդակը

Կառավարությանը մերձ աղբյուրները հաղորդում են, որ Տիգրան Սարգսյանին ոմանք խորհուրդ են տվել Սերժ Սարգսյանի երկարատեւ արձակուրդը «ծածկել» եւ նախագահի բացակայությունն իր համար հնարավորինս արդյունավետ «օգտագործել», եւ նա որոշել է այս օրերին ակտիվորեն շրջել Հայաստանով մեկ, ներկայանալ հասարակությանը, ցույց տալ, որ աշխատում է: Սա է պատճառը, որ նա օրական մի քանի այցելություն էր ունենում, եւ այդ բոլոր այցելությունները լայնորեն լուսաբանվում էին հեռուստատեսությամբ: Այս առումով, իշխանական փիառշչիկները կիթառով «Բարով եկար, սիրուն կռունկ» երգելը համարում են արեւմտյան ժողովրդավարության մակարդակի քայլ, որը շատ է նպաստել վարչապետի հեղինակության բարձրացմանը: