Սփյուռքահայը «խռովել է» երկրից

Սփյուռքահայը «խռովել է» երկրից

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գուցե չարժեր հիշել այս պատմությունը, բայց չես էլ կարող շրջանցել հերթական անարդարությունը, երբ տեղեկանում ես, որ «Արմավիա» ավիափոխադրող ընկերությունը տարիներ շարունակ չի վճարել իր աշխատողների սոցիալական վճարները և բյուջեին պարտք է 322,728.526 ՀՀ դրամ: Հետևաբար` հարց է առաջանում` այդ ինչպե՞ս է պատահում, որ տարիներ շարունակ «Արմավիան» չի վճարում իր աշխատողների սոցիալական վճարները, դա չեն նկատում, իսկ երբ մի գյուղացի իր համագյուղացիներին առաջարկում է օրավարձով տասը օր աշխատել, անմիջապես հայտնվում է հարկային տեսչության աշխատակիցների ուշադրության կենտրոնում:



Արդյունքում` հերթական սփյուռքահայը «խռովել է» երկրից, վաճառքի է հանել այգին և որոշել այլևս Հայաստանի հետ գործ չունենալ»: