Աշոտյանի ռազմական գիտելիքները

Աշոտյանի ռազմական գիտելիքները

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պարզվում է, Հայաստանը ունեցել է չինական AR1A հրթիռային համալիրներ դեռևս 2011 թվականից: Նրանցից մի քանիսը ցուցադրվել են Հայաստանի Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին: Ցավոք, ինչպես հաճախ է լինում, մեր ունեցածը գնահատելու համար մեզ երբեմն երկար ժամանակ է հարկավոր: Թե չէ` Ադրբեջան, ՍՄԵՐՉ, 2013, եսիմ ինչ... Հայրենիքիս պաշտպանությունը հուսալի ձեռքերում է»: