Դատախազն ու խաչը

Դատախազն ու խաչը

Արգիշտի Կիվիրյանը գրում է. «Օգոստոսի 17-ին Արագածոտնի մարզում հանդիսավորությամբ բացվել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորությամբ կառուցված մեծ խաչը: Այս պարագայում ամենաակտուալ խնդիրներից մեկն այն է, որ սա, վերջիվերջո, հանրապետություն է, այլ ոչ թե խաչապետություն, որում պաշտոնյաները ողջ օրը զբաղված են խաչ ու եկեղեցի բացելու արարողության հետ, ու այդ պարագայում ի՞նչ գործ ունի երկրի գլխավոր դատախազը խաչ բացելու արարողության հետ: Իսկ ցանկացած քաղաքակիրթ երկրում այս պարագայում կտրվեր ամենակարեւոր հարցը, իսկ որտեղի՞ց երկրի գլխավոր դատախազին, որն ի պաշտոնե պարտավոր է պայքարել հանցագործությունների դեմ, այսքան գումար, որ այդ կարգի խաչեր ա սարքում, ու արդյո՞ք այդտեղ չկա կոռուպցիա: Ու տեղում գլխավոր դատախազը կուղեւորվեր ուղղիչ-աշխատանքային հիմնարկներ, որտեղ որ իրեն կտրվեր հնարավորություն կյանքի ողջ մնացած մասն Աստծո հետ աղոթքում անցկացնելու համար...»: