Սերժ Սարգսյանի դուստրերը

Սերժ Սարգսյանի դուստրերը

Charter97.org կայքէջը ընդարձակ հրապարակում է նվիրել մի քանի երկրների նախագահների զավակներին: Դրանց թվում են նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դուստրերը: Կայքը գրում է, որ Սարգսյանը երկու աղջիկ ունի` Անուշն ու Սաթենիկը: Անուշը մասնագիտությամբ իրավաբան է, ամուսնացած է Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի հետ: Իսկ Սաթենիկն ավարտել է Երևանի պետական համալսարանը` տնտեսագետի մասնագիտությամբ: