Ոստիկանության «խիզախ» գյադեքը

Ոստիկանության «խիզախ» գյադեքը

«Արարատ» ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Այսօր մի գյադա, որն ամենայն հավանականությամբ ծնող չունի, բայց դրա փոխարեն պարզ չէ որտեղից ՀՀ ոստիկանի համազգեստ ունի, շատ արագ ու հմուտ գետին տապալելով «վնասազերծեց» վրդոհված թոշակառուհու: Այս արարքը ևս մեկ անգամ հասարակությունում «ամրապնդում» է ոստիկանի նկատմամբ հարգանքը և հավատը: Ուստի ճիշտ կլինի, որ երևանյան փողոցներում կարգ ու կանոն հաստատելուց առաջ կարգ ու կանոն հաստատվի ոստիկանների մեջ: Ինչպես նաև մեկ օր թեկուզ օրինակի համար նման «խիզախ» գյադեքով վնասազերծեք բոլորին հայտնի գողերից և հանցագործներից գոնե մեկին: 
Ինչպես նաև պահանջում եմ, որ ՀՀ ոստիկանությունը հրապարակավ ներողություն խնդրի այս կնոջից, իսկ այս ոստիկանական համազգեստով գյադեն ազատվի աշխատանքից: