Հայաստանում այնպիսի մարդ չկա, ով չիմանա, թե ինչ է համացանցը

Հայաստանում այնպիսի մարդ չկա, ով չիմանա, թե ինչ է համացանցը

Համաձայն Caucasus Research Resource Centers (CRRC) կովկասյան հետազոտական կենտրոնի` Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ինտերնետի օգտագործման վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության տվյալների, Հայաստանն առաջատարի դիրքերում է համացանցից օգտվելու հաճախականությամբ։ Վերլուծության համաձայն, Հայաստանում 2012թ.–ին շաբաթը մեկ անգամ համացանցից օգտվել է բնակչության 44 տոկոսը` 2010թ.–ի 28 տոկոսի դիմաց։ Միաժամանակ Վրաստանում այդ ցուցանիշը 2012թ.–ին կազմել է 35 տոկոս` 2010թ.–ի 27 տոկոսի դիմաց, իսկ Ադրբեջանում` 19 տոկոս` 10 տոկոսի դիմաց։ 

Հատկանշական է, որ Հայաստանում այնպիսի մարդ չկա, ով չիմանա, թե ինչ է համացանցը, այն դեպքում, երբ Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմում է 12 տոկոս, իսկ 4 տոկոսն ընդհանրապես դժվարացել է պատասխանել այդ հարցին։ Վրաստանում 2012թ.–ին համացանցից չօգտվող մարդկանց քանակը կազմել է 6 տոկոս` 4 տոկոսի դիմաց։ 



http://telecom.arka.am