Ծեծել են նստացույցի մասնակիցներին

Ծեծել են նստացույցի մասնակիցներին

Facebook-ի օգտատեր Գայանե Մելոմյանն իր էջում քիչ առաջ գրել է. «Նստացույցի մասնակիցներին էլի մարդ են ծեծել` 10-15 հոգով, մահակներով: Դեպքը տեղի Է ունեցել Մաշտոցի պողոտայի վրա՝ բոուլինգ կենտրոնի մոտակայքում: Arman Aleksanyan-ն Է եղել ևս երկու հոգու հետ, ովքեր կարողացել են փախչել: Նրանք քաղաքապետարանի մոտից հեռանալիս են եղել: Հարձակվողներն ասել են. «Ինչու՞ եք քաղաքապետարան գնում»: Տղաները նրանցից երկուսին ճանաչել են՝ քաղաքապետարանի մոտակայքում են տեսել: Մյուսները, կարծես, սափրագլուխներ են եղել, սև հագուստներով. նման են եղել թիկնապահների:



Արմանը որոշ վնասվածքներ ունի գլխի շրջանում: Հիմա գնում են ոստիկանություն հաղորդում տալու:
Երբ քաղաքապետարանի մոտ հերթապահող ոստիկաններին Վահագնը ահազանգել Է, ասել են, որ թող տղերքը բռնեն դրանց ու տանեն ոստիկանություն: ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ: Ի՞նչ է նշանակում՝ վտանգի մեջ գտնվող քաղաքացին թող բռնի հանցագործին: Դուք ինչի՞ համար եք, դուք ոստիկան եք, թե՞ խրտվիլակ, ռեժիմի մանկլավիկնե՛ր:
Ազատ լրագրողներին խնդրում եմ այս հարցին անդրադառնալ, քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնում են ինչ-ինչ փողոցային հանցագործներ, որոնց արդեն տևական ժամանակ է ոստիկանությունը միտումնավոր կերպով չի բռնում:
ԱՄԲՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ Է՝ Ի ԴԵՄՍ ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ:
Իսկ մեզ բոլորիս ՍՈԼԻԴԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՉ եմ անում: Մեր համաքաղաքացիներն ահագնացող վտանգի մեջ քաղաքապետարանի մոտ գիշերում են մի քանի հոգով: Անկախ մեր առջև ծառացած արտաքին քաղաքականության լրջագույն խնդիրներից՝ մենք պիտի միմյանց պաշտպանենք նաև ներքին հանցագործից»: