Պսակեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին

Պսակեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին

Երեկ ֆեյսբուքահայությունը ցնցված եւ զայրացած էր Մաքսային միություն մտնելու Սերժ Սարգսյանի որոշումից:



Արա Հարությունյան. «Մի առաջին դասարանում ամառային արձակուրդների գնացածներից 10 հոգի ետ չեն եկել երկրորդ դասարան նստելու:



Ու, այ, էս պայմանների հասցրած, մարդկանց մորթելով իշխանություն վերցրած մեկը հիմա էլ հանդգնել է իր թուլակամության ու տգիտության պատճառով երկիրը պատերազմի մեջ ներքաշել:



Ռուսների համար այս ֆիկտիվ պայմանագիրն ընդամենը մի մուրհակ է, որը տալու է առաջին իսկ գին տվողին:



Սա Կարսը հանձնելուց շատ ավելի դաժան մի արդյունք է, երբ օրը ցերեկով հաղթող երկիրը, մի տգետի կամքով, դառնում է փալաս ու ոչնչություն:



Ես այլ ելք չեմ տեսնում, քան ամեն քայլի, անգամ կենցաղայինի հասած բոյկոտ այս իշխանության նույնիսկ հավաքարարին: Դրանց տակի հողը պետք է այրվի, դրանցից ոչ մեկն օրվա հացի իրավունքն էլ չունի:



Ռազմական բժշկին, երիտասարդ ընտանիքի հորն անհիմն մեղադրանքով կալանավորող երկրի ցանկացած լուռ պաշտոնյան տականք է` անկախ իր աշխատատեղից»:



Սոնա Հարությունյան. «Պսակեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին»:



Աշոտ Ադամյան. «Մինչ խոնարհվելու գնալը, Հայաստանի կողմից կատարած այդ ո՞ր մի քայլն էր վկայում, որ նա գնում էր դեպի Եվրամիություն...



Վիճակը քրոնիկ անհասկանալի է, որովհետեւ քամիները տարբեր կողմեր փչելու սովորություն ունեն... իսկ տերեւները զուրկ են շարժիչից... եւ թռչում են դեպի, ուր տանում է քամին»:



Մարինե Պետրոսյան. «Դիմում եմ բոլոր նրանց, որ մնացել են Հայաստանում, չեն հեռացել, հակառակ որ դժվար էր շատ: Ահա եւ եկավ փորձության էն ժամը, որի ժամանակ մենք պետք ա լինեինք մեր հայրենիքում: Հիմա մեր հայրենիքը մեր կարիքն ունի եւ` շատ: Իսկ մենք կարիքն ունենք իրար: Իրար հետ լինելու կարիքն ունենք: Որ չպարտվենք էս անգամ»:



Արգիշտի Կիվիրյան. «Դե, մայմուններ, հիմա գոնե հասկացա՞ք, որ այլասերվածությունը գենդերը չի, այլասերվածությունը մի ողջ երկիր Ռուսաստանի տակ պառկացնելն ա...»: