Կազինոյից կազինո գնալու ճամփին Սերժիկը մի պահ Կրեմլ մտավ

Կազինոյից կազինո գնալու ճամփին Սերժիկը մի պահ Կրեմլ մտավ

Նաիրի Բադալյանը գրում է. «Կատարվեց այն, ինչ կանխատեսելի էր։ Կազինոյից կազինո գնալու ճամփին Սերժիկը մի պահ Կրեմլ մտավ ու ինստինկտի մակարդակում մշակված խասյաթի համաձայն կրվեց (ծախեց, օժիտ տարավ) Հայաստանի մնացած վերջին արժեքը՝ պետական անկախությունը։ Ու հիմա թերթերում ու սոցիալական ցանցերում տժժալու ու ինքնաբավարարվելու փոխարեն Հայաստանի քաղաքական ուժերն ու գործիչները պետք է զգացմունքները մի կողմ թողնեն ու փաստական հիմքերով իրավական գործընթացներ սկսեն, քանի դեռ դրա համար էլ ուշ չէ։ Մասնավորապես. Սերժիկի կողմից մի ողջ պետության անկախության ճակատագրի վերաբերյալ միանձնյա (Սաշիկին չհաշված) որոշում ընդունելը, առանց այդ մասին քաղաքական ուժերի, խորհրդարանի ու հասարակության հետ մանրամասն ու տեւական քննարկումների, կարող է ետ շրջվել եւ չեղյալ հայտարարվել միայն մի դեպքում։ Եթե. ՀՀ Ազգային ժողովի 44 պատգամավոր (մեկ երրորդը) ստորագրություն հավաքի եւ անհապաղ ՀՀ Սահմանադրության 70 հոդվածով նախատեսված Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրի «Համաձա՞յն եք արդյոք, որ Հայաստանը հրաժարվի պետական անկախությունից եւ մտնի Ռուսաստանի կազմի մեջ» հարցով հանրաքվե նշանակելու օրակարգով։ Ըստ այդմ, այդ հանրաքվեն անցկացնելուց հետո եթե Հայաստանի ժողովուրդը «ՈՉ» ասի պետական անկախությունից Սերժիկի հրաժարվելու միանձնյա որոշմանն ու հայտարարությանը, ՀՀ Ազգային ժողովը պարտավոր կլինի Սերժիկ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունը «Պետական դավաճանության» հանցակազմին համապատասխանության վերաբերյալ եզրակացություն ստանալու հարցով դիմել Սահմանադրական դատարան (ՀՀ Սահմանադրություն, հոդված 57) եւ հիմք ունենալով հանրաքվեի «ՈՉ» արդյունքը եւ վերջինիս հիման վրա Սահմանադրական դատարանի պարտադիր դրական եզրակացությունը, իմպիչմենթի ենթարկել Սերժիկ Սարգսյանին եւ ուժը կորցրած հայտարարել նրա մոսկովյան հայտարարությունը։ Դե իսկ եթե հանկարծ Հայաստանի ժողովուրդը «ԱՅՈ» ասի պետական անկախությունից հրաժարվելու եւ Ռուսաստանի մեջ մտնելու գաղափարին, ապա պետք է պարզապես ազգովի սսկվեք, կրկին օրհնեք ու լպստեք «ռսի օրհնած ոտը», Հայաստանը վերանվանեք «Գուբերնյա Խաչիկիստան», հայերին վերանվանեք «խաչեր», Սերժիկին էլ նշանակեք եֆրեյտոր-գուբերնատոր, համատեղության կարգով էլ` Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն աշխարհի կազինոներում՝ դիվանագիտության եֆրեյտորի կարգավիճակով։



 



ՀԳ - Ամեն դեպքում, խնդրի լուծման միակ տարբերակը հանրաքվեն է։ Հայաստանը եւ հայությունը ճամփաբաժանին են եւ պետք է ընտրություն կատարեն ապագայի հարցում։ Ջայլամությունը շարունակելու ռեսուրս Հայաստանն այլեւս չունի»: