«Բառակույտեր, բառակույտեր, բառակույտեր»

«Բառակույտեր, բառակույտեր, բառակույտեր»

Այսօր ԱԺ-ում դռնփակ նիստ էր հրավիրվել: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել էր պատգամավորների հարցերին` կապված Մաքսային միությանը անդամակցելու Սերժ Սարգսյանի` Մոսկվայում արած հայտարարության հետ: Այս առթիվ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԳ նախարարի հետ փակ քննարկումների արդյունքներով. Էդվարդ Նալբանդյանը չունի պատասխաններ: Բառակույտեր, բառակույտեր, բառակույտեր, որոնք կապ չունեն առաջադրված հարցերի հետ»: