Ազատությո՞ւն, թե՞ զոոֆիլիա եւ մարիխուանա

Ազատությո՞ւն, թե՞ զոոֆիլիա եւ մարիխուանա

Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը գրում է. «Ամեն օր մի նոր հայտարարություն ենք լսում ազատամտության դրոշակակիրներից, ամեն օր «ազատությունը» նոր անակնկալների առաջ է կանգնեցնում «հետամնացներիս»։ Եթե մինչ այժմ ազատատենչներին հետաքրքրում էին մեր մարմնի օղակաձեւ կառուցվածքները եւ դրանցով մտահոգ տարաբնույթ որոշումներ, առաջարկներ, օրենքներ էին ընդունվում, հիմա մտահոգ երեխաների չափից ավելի սթափությունից որոշում է կայացվել ընթացք տալ «ռելաքսի» - լիցքաթափմանը։ Որից շատ մտահոգ, նախ որոշում կայացվեց թույլատրել զոոֆիլիան (կենդանիների հետ սեռական հարաբերությունը), որպեսզի հաճույքը հասնի իր գագաթնակետին, հիմա էլ որոշում է կայացվել՝ «երեխաներին թույլատրել են մարիխուանա օգտագործել»։ Այս բոլորից հետո մտածում եմ՝ ինչն է լինելու հաջորդ սյուրպրիզ-անակնկալը…



 



ԱՄՆ-ում երեխաներին թույլատրել են մարիխուանա օգտագործել



Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի իշխանություններն օրենք են ստորագրել, որը թույլատրում է անչափահասներին օգտագործել բժշկական մարիխուանա պարունակող դեղամիջոցներ:



Dni.ru-ի փոխանցմամբ, նոր օրենքը թույլ է տալիս երեխաների համար` ծնողների համաձայնությամբ, նշանակել հաբեր, դեղամիջոցներ, կաթիլներ, որոնք պարունակում են մարիխուանա:



Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին հայտարարել է, որ ինքն ուրախ է օրենսդիրների նման որոշման համար, քանի որ դա կօգնի հիվանդ երեխաներին ստանալ անհրաժեշտ բուժօգնություն»: