Այլ

Գեղարվեստական ֆիլմ՝ 20-րդ դարի խոշորագույն գրողներից մեկի մասին

Գեղարվեստական ֆիլմ՝ 20-րդ դարի խոշորագույն գրողներից մեկի մասին

«The Weinstein Company» կինոընկերությունը պատրաստվում է գեղարվեստական ֆիլմ նկարահանել 20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ իր ուրույն հետքը թողած ամերիկացի գրող Ջերոմ Սելինջերի մասին: Կենսագրական ֆիլմի սցենարի հեղինակը Շեյլա Սալերնոն է, ով ընդգրկել է նրա կյանքի խիստ որոշակի ժամանակահատված՝ երկրորդ աշխարհամարտում նրա մասնակցությունից (գրողին զորակոչել են բանակ 1942-ի գարնանը) մինչև իր համաշխարհային ճանաչում ունեցող՝ «Անդունդի եզրին՝ տարեկանի արտում» վեպի լույս ընծայելը: Սցենարիստի խոսքերով, նա ցանկացել է պատկերել «պատերազմի ազդեցությունը գրողի հոգու վրա»: Դեռ հայտնի չէ, թե ով է լինելու ֆիլմի բեմադրիչը, սակայն ծրագրվում է, որ այն էկրան կբարձրանա 2015-ի կեսերին: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image