Դավիթ Սանասարյանը կոչ է անում

Դավիթ Սանասարյանը կոչ է անում
Ի հեճուկս բոլոր խնդիրների ու դժվարությունների եւ հանուն Հայաստանի գոյության 1991 թ-ին նույն այսօրվա դժգոհողները գրեթե միաձայն վճռեցին լինել Ազատ ու Անկախ....

1991 թ-ին 1-ին դասարան էի, հիշում եմ այդ հրաշք օրը. բարեկամներով երեկոյան հավաքվեցինք մեր տանը եւ մի լավ քեֆ արեցինք, ու ամեն տարի ի թիվս այլ տոների`սպասում էինք այդ օրվան, բայց, ավա~ղ....

Հայաստանի իշխանություններն իրար հաջորդելով, զիջողական քաղաքականությունը միմյանց ժառանգություն թողելով` օր օրի զիջեցինք անկախության մասնիկները, Հայաստանը հնարավորինս կախ տվեցին Ռուսաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, անգամ հարեւան երկրներից...

Այս ամենով հանդերձ այսօր տոն է, այսօր շնորհավորում եմ ՀՀ քաղաքացիներին, քանի որ անկախացել ենք մեր կամքով, ու մեր կամքով էլ պետք է տեր կանգնենք, ինչպես կանգնում էինք անձրեւի կամ ձյան տակ, շոգին եւ ցրտին:

Առաջարկում եմ չմեղադրենք ոչ մի առանձին նախագահի, ընտրված թե չընտրված, այս ամենի համար մենք բոլորս հավաքական պատասխանատվության կրողն ենք...

Պարզապես եկեք գիտակցենք, որ ինքնասիրություն ունենալու լավագույն դրսեւորումն Անկախության զգացողություն է...

Շնորհավոր տոնդ ՀՀ ազատ, անկախ, ողնաշարով քաղաքացի, քո երկրի տերը, զարգացնողն ու պաշտպանողը դու ես, ու բնավ էլ Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Եվրոպայի տանիքի կամ վերմակի կարիքը չունես....

Հ.Գ. Անկախության տոնը նշել քաղբանտարկյալի առկայության պայմաններում պարզապես ամոթ է...

Ազատություն Տիգրան Առաքելյանին...