Ալեն Սիմոնյանն իր, գործընկերների եւ Araratnews.am կայքի մասին

Ալեն Սիմոնյանն իր, գործընկերների եւ Araratnews.am կայքի մասին

Հարգելի ընկերներ, Սեպտեմբերի 21-ի` այս կարեւոր օրը ուզում եմ հայտարարել նոր լրատվական կայքի ստեղծման մասին: Այն կոչվում է Araratnews.am: Կայքը և «Արարատ» ամսագիրը միավորվում են մեկ միասնական «Արարատ Մեդիա Գրուպ» ՍՊԸ-ի մեջ: Այսպիսով, ես «Արարատ» ամսագրի խմբագրի իմ տեղը սիրով զիջում եմ տաղանդավոր լրագրող Մարիամ Մարգարյանին, իսկ Araratnews.am կայքի խմբագրի պաշտոնը կստաձնի ոչ պակաս տաղանդավոր` Դավիթ Սանասարյանը: Ես, իմ հերթին, կհանդիսանամ այդ միասնական մեդիա կազմակերպության գլխավոր խմբագիրը: Եվ այսպես, կայքի նախնական տարբերակն այսօր ժամը 21:00-ից գործածության մեջ կլինի: Այստեղ քաղաքական ու տնտեսական նորությունների և վերլուծությունների հետ մեկտեղ կլինի ամենօրյա մամուլի տեսություն, կլինեն միջազգային և մարզական նորություններ: Չեն անտեսվի բլոգ ոլորտը և շուբիզնեսը: Հատուկ մեր կայքի համար կլինեն նաև տեսանյութեր արված ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Հայաստանի այլ քաղաքներում: Նշեմ, որ քանի դեռ այս բնագավառում մեր կայքն առաջին քայլերն է անում, ուրախ կլինենք լսել Ձեր առաջարկները կապված կայքի հարմարավետության և աշխատանքի հետ: Մենք չենք աշխատելու ինչ-որ մեկի դեմ, աշխատելու ենք միայն ընթերցողների համար: 

Araratnews.am ` Երբ իրականությունը մեր նորություններում է