Լուսավոր քաղաքում եկեղեցիները կորած են մթի մեջ

Լուսավոր քաղաքում եկեղեցիները կորած են մթի մեջ

Երևանը բավականին լուսավոր է: Զգալի աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ և իմ կարծիքով տարվում է հիմա ևս, սակայն զարմանալիորեն մեր եկեղեցիները, որոնք բացի այն որ հոգևոր կենտրոններ են, պատմա-մշակութային արժեք և ներկայացնում են նաև քաղաքի դեմքը, կարծես թե երեկոյան ժամերին կամ չեն լուսավորվում, կամ լուսավորվում են շատ վատ: 
Չորս կողմը շլացուցիչ, բազմերանգ լույսեր են, ռեստորանների, սրճարանների, զվարճանքի, առևտրի օբյեկտների գունեղ գովազդային վահանակներ ու ցուցանակներ, մինչդեռ եկեղեցիները գրեթե անտեսանելի են, կորած մթի մեջ…
Իհարկե շլացուցիչ լույսեր պետք չեն, սակայն հոգևոր տաճարին բնորոշ մեղմ` սակայն արտահայտիչ, խորհրդավոր` սակայն նկատելի լուծումներ են պետք, որպեսզի զգացվի նրանց վեհությունն ու վեհաշուք, գերիշխող դիրքը…Խոսքը վերաբերում է հատկապես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն…
Այս ուղղությամբ իմ կարծիքով մտածելու բան ունեն եկեղեցին և քաղաքային իշխանությունները:Եկեղեցին փակ վիճակում, նույնիսկ գիշերը պետք է մեզ հիշեցնի իր գոյության, Աստծո առաջ ունեցած մեր պարտավորությունների մասին…Կրկին հիշեցնի աղոթելու և մեղքերի թողություն հայցելու մասին



Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից