Google-ը տոնում է 15-րդ տարեդարձը

Google-ը տոնում է 15-րդ տարեդարձը



Աշխարհի ամենամեծ ինտերնետային ընկերությունը` Google-ը, նշում է իր 15-րդ տարեդարձը։



Google-ը հիմնադրվել է 1998թ.-ին` Սերգեյ Բրինի և Լարրի Փեյջի կողմից: 
 



Սթենֆորդի համալսարանի ասպիրանտները սեփական որոնողական համակարգի ստեղծման վրա սկսել էին աշխատել դեռևս 1996թ.-ից: Սկզբում այն կիրառվում էր միայն համալսարանի կայքում:



 



14 տարիների աշխատանքի արդյունքում Google-ը դարձավ աշխարհի խոշորագույն որոնողական ռեսուրսը, իսկ նրա բրաուզերը` Google Chrome-ը գլոբալ մասշտաբով հետ է մղում մրցակիցներին:



 



Ընկերությանը հաջողվել է հաջողությամբ ընդլայնել Google-ի նախագծերը:



Google-ի ծառայությունների մեջ են մտնում Gmail-ը, աշխատանքային փաստաթղթերի համար նախատեսված Google Docs-ը, քարտեզային ծառայություն Google maps-ը և այլն:



Ընկերությունը մեծ ուշադրություն է հատկացնում Google+ սոցիալական ցանցի զարգացման վրա, որն արդեն 300 մլն գրանցված օգտագատերեր ունի: