Ակտիվիստներին ծեծողները հայտնաբերվեցին

Ակտիվիստներին ծեծողները հայտնաբերվեցին

Օգոստոսի 25-ին, ժամը 23.10-ի սահմաններում,  Երևանի քաղաքապետարանի մոտ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներին է մոտեցել  մի երիտասարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 22.20-ի սահմաններում, «Հաղթանակ» կամրջի վրա  իրեն են մոտեցել 3 անծանոթ տղաներ, քաշքշել, ձեռքով հարվածել  և դիմել փախուստի:



1966 թ. ծնված  Մկրտիչ Տ.-ն հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, ժամը 23.50-ին հաղորդում է տվել, որ ս/թ օգոստոսի 25-ին, ժամը 22.20-ի սահմաններում,  «Հաղթանակ» կամրջի վրա  իրեն են մոտեցել 3 անծանոթ տղաներ, անհիմն վիճաբանել են իր հետ, ինչի ընթացքում երիտասարդներից մեկը ձեռքով  հարվածել է իր դեմքին ու աջ ձեռքին` պատճառելով մարմնական վնասվածքներ  և դիմել փախուստի:


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


Սեպտեմբերի 14-ին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ  հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


Տուժողը` Մկրտիչ Տ.-ն, հաղորդում և բացատրություն տալուց հետո  այլևս չի ներկայացել  ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նա հրաժարվում է ներկայանալ ոստիկանություն` բացատրություն և համապատասխան ցուցմունք տալու, ինչպես և` դատաբժշկական փորձաքննության գնալուց:


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Կենտրոնականի բաժնում  օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ  Մկրտիչ Տ.-ին օգոստոսի 25-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Հաղթանակ» կամրջի վրա   մարմնական վնասվածք  պատճառած 3 անձինք են 1976 թ. ծնված Արթուր Թ.-ն, 1974 թ. ծնված Վաղարշակ Վ.-ն և 1965 թ. ծնված Վադիմ Ո.-ն:


Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Արթուր Թ.-ն,   Վաղարշակ Վ.-ն և  Վադիմ Ո.-ն  Երևան քաղաքի  բար-սրճարաններից մեկի մոտից  բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ խոստովանել են իրենց կատարած արարքը:


Կատարվում է քննություն: