«Գրանդ Քենդի»-ի տարածքում ամբողջությամբ այրվել է 6 վագոն տնակ

«Գրանդ Քենդի»-ի տարածքում ամբողջությամբ այրվել է 6 վագոն տնակ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 22.53-ին տեղեկատվություն է ստացվել , որ Կոտայքի մարզի Արզական գյուղի «Արթուրս» հանգստյան գոտու մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզական գյուղում գտնվող «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տարածքում: Ամբողջությամբ այրվել է 6 չբնակեցված վագոն տնակ՝ (600 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.20-ին, մարվել՝ 04.05-ին: