«ԳԱԶ-66»-ը Դսեղ գյուղի հանդամասում գլորվել է ձորը

«ԳԱԶ-66»-ը Դսեղ գյուղի հանդամասում գլորվել է ձորը

Սեպտեմբերի 29-ին, ժամը 11.00-ի սահմաններում,  «ԳԱԶ-66»  մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Դսեղ գյուղի «Օհանա թալա» կոչվող հանդամասում գլորվել  է ձորը, ինչի հետևանքով  վարորդը  և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:



Կատարվում է քննություն: