1 տարեկան երեխան մնացել է ներսում

1 տարեկան երեխան մնացել է ներսում

Սեպտեմբերի 30-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Սպանդարյան 2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է , ներսում մնացել է 1 տարեկան երեխա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Է. Ս.-ին պատկանող բնակարանի դուռը: