Դոլարը կայուն է

Դոլարը կայուն է

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 30-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.75 դրամ:



Սեպտեմբերի 27-ի համեմատ դոլարը թանկացել է 0.13 կետով կամ 0.03 %-ով: Նախորդ շաբաթվա ուժեղ տատանումներից հետո, կարելի է ասել, դոլարի փոխարժեքը կայուն է:



Բորսայում այսօր վաճառվել է 6 մլն դոլար:



Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքն իրականացվում է 404-407 դրամի միջակայքում: