Գևորգ Կոստանյանի ընտրվելը ամբողջությամբ կեղծիք է

Գևորգ Կոստանյանի ընտրվելը ամբողջությամբ կեղծիք է

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ԱԺ-ում լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ընտրվելը ամբողջությամբ կեղծիք է: « Քվեարկության ընթացքում տեղի է ունեցել բլեֆ՝ կամ լցոնում է արվել, կամ քվեարկությունը կեղծվել է»,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Վերջինս կարծում է, որ «դեմ» ձայները ինչ-որ կերպ քողարկվել են, միգուցե և իր թերանալու արդյունքում։ « Ես գիտեմ և մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ՀԱԿ խմբակցությունն ամբողջությամբ «դեմ» է քվեարկել, ուրեմն` այնտեղ մի բան եղել է»,- հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի քարտուղար Լ․Սարգսյանը: ՀԱԿ պատգամավորը ներկա է եղել քվեաթերթիկները հաշվելու ողջ գործընթացին, բայց, միեւնույն է, կարծում է, որ իշխանությունն այսկերպ փորձել է վարկաբեկել ընդդիմությանը։ ԱԺ պատգամավորը նաեւ խոստովանեց իր սխալը` բոլոր քվեաթերթիկները չի ստուգել, ստուգել է միայն քվեաթերթիկների՝ իրեն տրված տրցակը։