«Բռավո միստր Սերժ, որ էդ մադամին դիմանում է»

«Բռավո միստր Սերժ, որ էդ մադամին դիմանում է»

Հիմա էլ փեշներս գցենք Զարուհու մասուրի քոլով, գցենք ու մի քիչ էլ այդտեղ կլպվենք: Մեզ էս հալով՝ ալի- վալի, շախշի –բախշի վիճակով ո՞վ կարող է լրջություն տալ: Մնում է դեմքներս ճանկռոտենք, մեզ արյունլվիկ անենք, մազներս կեռ ճանկերով քանդենք, փետրահան լինենք ու փետրած հավի պես ընկնեք Եվրոպայի ոտքերի առաջ՝ փրկեք մեզի Սերժից, զի նա մեզ ուտում է: Եթե այդ ժողովին ադրբեջանցի մասնակցեր, անպայման կասեր. «Ափարիմ Սերժ էֆենդի, որ էդ կանանց դիմանում է», վեհաժողովի մասնակիցներն էլ հավանաբար կասեն՝ «Բռավո միստր Սերժ, որ էդ մադամին դիմանում է»: Հետո էլ իրենց-իրենց կմտածեն՝ «Հայաստանն էս ինչ ազատ երկիր է, որ նախագահը թույլ է տալիս նման կարգի իրեն ժարիտ անեն: Տեսեք՝ ոնց էլ հանգիստ է պատասխանում, ինքնավստահ: Չէ՜, այս երկիրը ընթանում է ժողովրդավարության ճանապարհով, նրան անկախ ամեն ինչից, պիտի մեր ծածկոցի տակ տեղ տանք»: Ըհը՜, բա մեր նախագահի ուզածն ի՞նչ է: Այնպես որ Զարուհու մասուրի քոլով ընկնելու փոխարեն, ավելի լավ կանեք մի քիչ մասուր քաղեք՝ ձմեռ է, չոլի բերքից գոնե օգտվեք: Իսկ Զարուհու լաչառության վրա այդքան, կարծում եմ, պետք չէ կենտրոնանալ, որ պետք լինի, հետո այնպես «լասկվի կդառնա՜»: Փոքր բեմից մեծ բեմ են դուրս եկել՝ պրոֆեսիոնա՜լ են խաղում…




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ