Նոր գիրք.«Փշալարերի այս ու այն կողմում»

Նոր գիրք.«Փշալարերի այս ու այն կողմում»

«Փշալարերի այս ու այն կողմում». այսպես է իր վիպակը վերնագրել գրող, երգիծաբան Վլադիմիր Հայրապետյանը, ով իր գրքում պատմական մեծ ժամանակաշրջան է  ներառել՝ խորհրդային ժամանակաշրջանից մինչեւ նոր անկախ գոյության սկզբնական շրջան. «Հիմքում այն գաղափարն է, որ ըստ էության մարդու, հասարակության համար այս փշալարերը պայմանական են, որովհետեւ եւ այն կողմում, եւ այս կողմում եղել է եւ կա գաղութ, որպես ապրելաձեւ, կենսական տարածք: Գաղութ՝ իր ներքին այլեւայլությամբ, որովհետեւ մարդն ինչպես առաջ ազատ չէր, այնպես էլ հիմա ազատ չէ իր ձգտումներում, դրսեւորումներում: Բայց գաղութի այս ֆոնին մարդը ձգտում է լինել մարդ, լինել ազնիվ ու նույնպիսի զգացմունքներ առաջացնել դիմացինի մեջ: Ենթատեքստը սա է, իսկ սյուժետային առումով ավելի շատ ընդգրկում է նաեւ գաղութային պատկերներ, գողական կյանք, երգիծանքն ու սարկազմը կա, բայց զուգակցված տրագիզմի, մարդկային ողբերգության հետ»: Գրողը գրքի տպագրության համար շնորհակալ է քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանին, երջանկահիշատակ Լեւոն Անանյանին եւ Վան Արյանին: Գիրքը տպագրվել է 300 տպաքանակով եւ առաջիկայում կհայտնվի բոլոր գրախանութներում: