Սերժ Սարգսանը տնտեսական զարգացումների հույսով էր խոստացել

Սերժ Սարգսանը տնտեսական զարգացումների հույսով էր խոստացել

  Դատախազի քվեարկության  սկանդալից հետո, թվում էր թե կառավարության  հետ հարց ու պատասխանը շատ թեժ է  լինելու, քանի որ այդ կերպ ընդդիմությունը կփորձի  սրբագրել քվեարկության արդյունքները: Սակայն ընդդիմությունը ոչ մի ջանք չգործադրեց ապացուցելու, որ այնուամենայնիվ  իրենք դեմ են քվեարկել, ինչի շարունակությունը կարող էր լինել կառավարության վրա հարձակումները: Նորից Նիկոլ Փաշինյանն էր  գրոհում, սակայն հին հարցերով: Օրինակ, Տիգրան Սարգսյանին վարչապետ դարձրած օլիգարխի ձեռամբ  ոչնչացված  փակ շուկա հուշարձանի ճակատագրով: Տիգրան Սարգսյանը իրեն բնորոշ անտաբերությամբ պաշտպանվեց, թե իրեն  ինչ են զեկուցել պատկան մարմինները: Նիկոլ Փաշինյանին պատասխանը չգոհացրեց ու նա գնահատականներ շռայլեց ոչ լեգիտիմ իշխանության այդ թվում վարչապետի հասցեին, ով անզոր է օլիգարխների դեմ:  Պիտերյան շրջագայության տպավորություններով դինջացած վարչապետը հունից դուրս եկավ՝ սպառնալով, թե  չի իջնելու Նիկոլի  մակարդակի, արձանագրեց նաեւ, որ  ձանձրացել է այդ գնահատականներից: Զավեշտալի իրադրությունը շարունակեց կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Վաչե Գաբրիելյանը, ով պետք է պատասխաներ դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանի այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ նախագահը աշխատավարձերի բարձրացման տոկոսի ու ժամկետի մասով մի բան հատարարեց, բայց գործադիրը բյուջեի նախագծով այլ բան ամրագրեց.  Գաբրիելյանը ամեն գնով փորձում էր ջրից չոր դուրս բերել անհարմար վիճակում հայտնված նախագահին: «Տեղի կունենա բարձրացում՝ ըստ նախագահի հնչեցրած թվերի: Այն սկսվում է հունվարի սկզբից՝ ելնելով բյուջեում ամրագրված առաջնահերթություններից: Աշխատավարձերի բարձրացումը սկսում ենք ուժային կառույցներից, մյուսներինը տեղի կունենա հուլիսի մեկից, այստեղ տարընթերցում չկա, այն է, ինչ հանրապետության նախագահը հրապարակել էր՝ կա աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում»: Գաբրիելյանը հայտնեց, որ նշված քառասուն տոկոսը միջինացված աճն է, որ իրենք ընդհանուր համակարգի վերաբերյալ են նշում, մինչդեռ առանձին կատեգորիաներում այդ տոկոսը տարբեր է>: Բայց այս առումով փայլեց հատկապես Գալուստ Գրիգորիչը, երբ մեզ պարզաբանեց, թե ինչու է նախագահական խոստումը բյուջեում բոլորովին այլ պատկեր ստացել. <Մենք համոզված էինք, որ  համապատասխան բյուջե կունենանք եւ այնպիսի տնտեսական զարգացումներ, որ հնարավորություն կտա, որպեսզի ժամ առաջ շուտ բարձրացնենք, դա է պատճառը  բայց միեւնույն ժամանակ անընդհատ ակնկարկել ենք  նաեւ աշխարհում տեղի ունեցող տնտեսական անհաջողությունների ու փորձությունների մասին, դրա հիմնական պատասխանը կտա կառավարությունը ԱԺ-ում>: Ահա թե ինչպիսի հույսեր է ունեցել երկրի ղեկավարը՝ խոստումները շռայլելիս:  <Ընդդիմության> ֆրակցիայից Արամ Մանուկյանը հետարքրքվեց ավելի վաղ կառավարությունից պահանջած գազի գնի բարձրացման պայմանագրով, որը խոստացան հրապարակել ստորագրելուց հետո:  Արամ Մանուկյանի վրդովված տոնն ու ձեռքերով խոսելը դուր չեկավ Աժ խոսնակ Հովիկ Աբրահամյանին, ով   նետեց թե, <ձեռքերով մի է, կոռետկության սահման կա…>: Սովորականի պես ցինիկ պահվածքով հանդես եկավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, երբ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց  դպրոցներում  տեխնիկական աշխատողների կրճատումներով, ովքեր առանց այդ էլ չնչին աշխատավարձ էին  ստանալու, իսկ հիմա համալրելու են գործազուրկների շարքերը:  Ըստ Աշոտյանի այդ հաստիքները <ուռճեցված> են ու իրենք որոշել են այդ մասով կարգավորել պետբյուջեից մսխումները, իսկ կրճատվողները, ըստ իրեն,  ընդամենը 5-6 հազար հոգի են: Այսինքն բյուջեից մսխելու իրավունքը բացառապես վերապահված է աշոտյաններին, իսկ այդ չնչին աշխատավաաձով տեխնիկական աշխատողները  ընդմանեը բեռ են պետության վրա, ովքեր այդուհետ ստիպված կլինեն կապել ճամպրուկները հանապազօրյա հաց վաստակելու նպատակով:



 



Գայանե Սարիբեկյան