Ինչո՞ւ են Հայաստանյան կառավարական մարմիններն ու գերատեսչությունները, այդ թվում՝ ԱԺ-ն օգտվում «U-com» ինտերնետային կապից

Ինչո՞ւ են Հայաստանյան կառավարական մարմիններն ու գերատեսչությունները, այդ թվում՝ ԱԺ-ն օգտվում «U-com» ինտերնետային կապից

Հայաստանյան կառավարական մարմիններն եւ գերատեսչությունները, այդ թվում եւ ԱԺ-ն, օգտվում են «U-com» ինտերնետային կապից: Պատճառը պարզ է. այն պատկանում է Գագիկ Խաչատրյանին: Իսկ ԱԺ-ն լրագրողների համար միջանցքում  Wi-fi կապ է ապահովել, որը, սակայն, վատ է աշխատում, ըստ լրագրողների` շատ թույլ է, եւ վերջիններս ստիպված «ֆլեշկաներից»` շարժական կապից են օգտվում: Այս քառօրյայի առաջին 2 օրը կապն ընդհանրապես չէր աշխատում, սարքից ինչ-որ մաս էր ընկել, հավաքարարն էլ ավլել-տարել էր: ԱԺ համացանցի պատասխանատուները կատեգորիկ համաձայն չէին, որ ցանցը վատ է աշխատում. «Դե հիմա մեխանիզմ է, մի օր էլ կարող է փչանալ»: Ընդ որում, վերջիններս էլ իրենց հերթին լուրջ «պրետենզիաներ» ունեն լրագրողներից. «Բա լա՞վ է, որ էն օրն էլ լրագրողը մտել է անթույլատրելի կայք, «օk» է տվել, ԱԺ մեր ողջ ցանցով մեկ տարածվել էին էդ անամոթ նյութերը, մի կերպ դեմն առանք»: