Կարեն Կարապետյանն իր՝ ՄՄ վերպետական մարմնում ՀՀ ներկայացուցիչ լինելու մասին

Կարեն Կարապետյանն իր՝ ՄՄ վերպետական մարմնում ՀՀ ներկայացուցիչ լինելու մասին

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին հարցրինք. իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ Դուք Մաքսային միության բանակցությունների ավարտից հետո նշանակվելու եք ՀՀ ներկայացուցիչը ՄՄ վերպետական մարմնում: «Էդպիսի բան չկա»: Իսկ եթե առաջարկե՞ն: «Այդ ժամանակ ձեզ տեղյակ կպահեմ, որ առաջարկ եղել է»: Դեռ 3 ամիս առաջ նման «զրույց» բավականին լուրջ մակարդակում եղել է, կհամաձայնե՞ք, եթե առաջարկ լինի: «Դե գիտեք ինչ. հիմա ես գոյություն չունեցող բանի մասին խոսեմ, որ ի՞նչ անեմ»: Բայց տեսնո՞ւմ եք Ձեզ այնտեղ: «Նայած ինչ մոտեցումներ կլինեն, ինչ խնդիրներ կդրվեն, համենայնդեպս այս պահին` դեռ ոչ»: