Կատուներ՝ Հովիկ Աբրահամյանի համար

Կատուներ՝ Հովիկ Աբրահամյանի համար

 



Երեկ Զարուհի Փոստանջյանի հարցը Սերժ Սարգսյանին  իսկական փոթորիկ էր առաջացրել: ԱԺ պատգամավորներից մեկը մեզ հետ զրույցում նկատեց, որ պետք չէ զարմանալ Զարուհու արտառոց քայլերի վրա, եւ պատմեց, որ մի անգամ նա ԱԺ էր բերել կատվի 2 ձագ եւ կատվախոտի՝ վալերիանայի թուրմ, որը, ինչպես հայտնի է, կատուները շատ են սիրում: Որոշել էր կատվախոտի թուրմը հատակին կաթեցնել՝ իր աթոռից մինչեւ ԱԺ նախագահի աթոռը, եւ նիստի թեժ պահին կատուներին բաց թողնել, որ գնան-հասնեն Հովիկ Աբրահամյանի մոտ: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացել է այս ծրագրի մասին եւ կանխել: